Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնլադուն մտադիր է մասնակցել Պրիմերայի 37-րդ տուրի «Վալենսիա»-ի դեմ հանդիպմանը:
«Ռոնալդուն պետք է մասնակցի «Վալենսիա»-ի դեմ խաղին: Նա պատրաստ է խաղալ, իսկ իմ կարծիքով` Քրիշտիանուն գերազանց մարզավիճակում է: Ռոնալդուն ցանկանում է խաղալ, քանի որ նրա համար դա շատ կարևոր է:
Բենզեման նույնպես պատրաստ է և մեզ հետ կլինի: Թե որքան կխաղա Կարիմը, պարզ կդառնա նրա վիճակից»- Sky Sports-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել