«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իր մարզչական կարիերայի առաջին տարիների մասին:

«Սկզբում աշխատում էի «Վիգոր Լամեցիա» ակումբի հետ: Մենք Լիգայի լավագույն ակումբն էինք, ոչ մի պարտություն չկրեցինք, բայց որոշ հանգամանքներ ինձ դուր չեկան: Չեմ ցանկանում ասել, թե ինչի մասին է խոսքը: Այդ պատճառով մրցաշրջանի ավարտից հետո հեռացա:

Այնուհետև C Սերիայի «Պուտեոլանա» ակումբն էր, որը թիմի կազմի հետ կապված խնդիրներ ուներ: Հիշում եմ, որ խաղերից մեկը 10 ֆուտբոլիստով սկսեցինք: Հետո ինձ ազատեցին աշխատանքից: Դեռ այն ժամանակ` 80-ականներին ցանկանում էի ավարտել մարզչական կարիերաս: Սիրում եմ ֆուտբոլը, բայց կարծում էի, որ դա իմ աշատանքը չէ, քանի որ ֆուտբոլում շատ մեծ է քաղաքականության դերը:

Հետո ակումբի նախագահը խնդրեց ինձ վերադառնալ, իսկ այդ պահին էլ աշխատանքի առաջարկ ստացա «Կալյարի»-ից, որտեղ ինձ համար շատ ավելի հեշտ էր աշխատել»,-Goal-ը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել