Toneto.net-ը ներկայացնում է սուրճին փոխարինող ըմպելիքների թոփ-5:
Կիտրոնա-մեղրային ըմպելիք
1 բաժակ տաք ջրի մեջ լցնել 1-2 կտոր կիտրոն և 1 թեյի գդալ մեղր:
Կակաո՝ նարնջի հյութով
Կաթով կակաոյի մեջ ավելացնել կես նարնջի հյութ և մի քիչ նարնջի կեղև:
Կոճապղպեղով թեյ
Այդ ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է այն կեղևազրկել, մանրացնել և վրան լցնել եռման ջուր: Համը լավացնելու համար կարելի է ավելացնել մեղր և կիտրոն:
Կիտրոնախոտով թեյ
1 լիտր եռման ջրի մեջ լցնել կիտրոնախոտի 10 գ չորացրած տերևներ:
Կանաչ թեյ՝ հասմիկով
Կանաչ թեյի մեջ կարելի է ավելացնել հասմիկ, ինչպես նաև կիտրոն: Գլխավորը, որ ջրի ջերմաստիճանը բարձր չլինի 80-85°C-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



