Armlur.am-ը գրում է.

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական ռազմածովային նավատորմը կմասնակցի միջազգային  RIMPAC ուսումնական վարժանքներին: Այս մասին լրագրողներին է հայտնել  ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի վիցե-ադմիրալ Ջոզեֆ Օկոյնը Շանհայում:  

Վարժանքները սկսվելու են մեկ-երկու ամսից և խոշորագույնն են համարվում: Վիցե ադմիրալը ընդգծել է, որ ԱՄՆ-ՉԺՀ համատեղ մասնակցությունը RIMPAC-ին կհեշտացնի երկրների միջև փոխըմբռնումը և կօժանդակի երկկողմանի համագործակցությանը՝ հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին հումանիտար օգնությունն է:

Ընդ որում, նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Խաղաղ օվկիանոսում չի նպաստում լարվածության աճին, իսկ ԱՄՆ-ի նպատակը միջազգային ջրերում ծովային ուղիների հավասար իրավունքներով հասանելիությունն է: Վիցե ադմիրալը կոչ է արել Պեկինին համագործակցել Վաշինգտոնի հետ՝ խաղաղությանը և անվտանգությանը աջակցելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել