168.am-ը գրում է.
Նախկինում այս հիվանդությունն ի հայտ էր գալիս միայն մեծահասակների մոտ: Սակայն այսօր այն հաճախ կարելի է հանդիպել տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ: Մարդու օրգանիզմում տեղի են ունենում խախտումներ, որոնց պատճառով իմունային համակարգն ագրեսիվ է տրամադրվում հոդերի հյուսվածքների հանդեպ: Այսպիսով, ի հայտ է գալիս ռևմատոիդ արթրիտը:
Ինչպե՞ս բուժել այս տեսակի արթրիտը
Բաղադրություն
- 1 միջին կարտոֆիլ
- Ջուր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը քերիչով անցկացրեք, լցրեք քամիչի մեջ և մի քանի վայրկյանով իջեցրեք տաք ջրի մեջ: Առանց քամելու կարտոֆիլը դրեք բամբակյա կտորից պարկիկների մեջ:
Նման կոմպրեսները տեղադրեք ցավող հոդերին, ապա փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, որպեսզի կարտոֆիլի հյութը չթափվի: Թողեք կոմպրեսը մնա ամբողջ գիշեր: Նման պրոցեդուրայի կուրսը մեկ շաբաթ է, եթե 2-3 պրոցեդուրայից հետո զգում եք փոփոխությունը, կարող եք այլևս չշարունակել:
Կարտոֆիլի կոմպրեսներն օգտագործում են նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են անգինան, չոր էկզեման և այտուցվածությունը: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են կարտոֆիլի բոլոր մասերը: Կարտոֆիլը պարունակում է մի շարք թթուներ և միկրոէլեմենտներ, ինչպես նաև՝ վիտամին C:
Աղբյուրը <a href="http://168.am/2016/05/08/633902.html">© 168.am</a></br>


