Barometer.am-ը գրում է.
Վերջերս 28-ամյա Ռիհաննայի անձնական կյանքը լրագրողների ուշադրության կենտրոնում է։ Քրիս Բրաունի հետ բաժանումից հետո, դժվար է ասել, թե այժմ ում հետ է հանդիպում Ռիհաննան։ Ապրիլի 28-ի ANTI World Тoor համերգի ժամանակ, լրագրողները ֆիքսել են, որ Ռիհաննան գիրացել է և այլևս չի կարողանում թաքցնել իր հղիությունը։
Իսկ հավանական երեք թեկնածուների անունները սկսվել է շրջանառվել, երբ պապարացիները Ռիհաննային տեսել են ռեփեր Դրեյքի հետ ամենակրքոտ տեսանյութի նկարահանումների ժամանակ։
Ռիհաննային նկարել են նաև Դի Կապրիոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ, որտեղ երևում է թե ինչպես է Լեոն ինչ-որ բան շշնջում նրա ականջին և փորձել է որքան հնարավոր է մոտ պահել նրան։ Եվ շրջանառվող անուններից մեկն էլ Ջեյ Զիին է, ով ամենամոտն է Ռիհաննայի հետ։
Պապարացիները կարծում են, որ նրանց մտերիմ բարեկամությունը, հնարավոր է վերածված լինի սիրային հարաբերությունների։
Համենայն դեպս, եթե այս լուրերը համապատասնում են իրականությանը, ապա երգչուհին մոտ ապագայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։