Life.panorama.am-ը գրում է.
Մայիսի 7-ը դերասանուհի Մարիամ Ադամյանի համար տոնական է. այսօր դերասանուհին դառնում է 24 տարեկան:
«Երջանիկ եմ ու շնորհակալ ծնողներիս, որ ծնվել եմ: Ծննդյանս օրերը շատ եմ սիրում, ամեն տարվա նման այսօր կանցկացնեմ տանը, ընտանեկան մթնոլորտում, մայրիկիս կողքին. Չէ որ նա է ամենաշատն ուրախացել, որ լույս աշխարհ եմ եկել»,-Life.panorama.am-ին պատմեց Մարիամն ու հավելեց, որ հեռախոսազանգերից անգամ մի պահ խափանվել է հեռախոսը.
«Երբ անդադար հնչում են հեռախոսազանգերն ու մեկը մյուսից գեղեցիկ շնորհավորանքներ եմ լսում, հասկանում եմ, որ երջանիկ եմ, որ այդքան շատ մարդ կա ինձ սիրող, նրանք կողքիս են ու միշտ կլինեն: Երջանկություն է վստահ լինելը, որ հնչած բարեմաղթանքներն իսկապես ի սրտե են: Ծննդյաս օրերին շատ եմ հուզվում ու ուրախանում նաեւ այն շնորհավորանքներից, որոնք հնչում են այնպիսի մարդկանց կողմից, ում հետ վաղուց չեմ խոսել, այդ ժամանակ էլ հասկանում եմ, որ սոցիալական կայքերն էլ իրենց մեծ դրական ներգործությունն ունեն այս հարցում՝ հեռու գտնվող մարդկանց մոտ են դարձնում»,- ծիծաղելով պատմեց Մարիամը:
Ի դեպ՝ Մարիամն այս տարի սպասված նվեր ունի՝ էլ ավելի սպասված հյուրի տեսքով.
«Այս տարվա իմ ամենամեծ ու սպասված նվերը զարմուհիս է՝ այսօր իմ գլխավոր հյուրը քրոջս նորածին աղջիկն է, ով իր ծնունդով փոխել է մեր բոլորի կյանքը: Նա իսկական հրաշք է ու իր ներկայությամբ իմ կյանքն էլ ավելի հրաշալի է դարձնում»,- նշեց հոբելյարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



