Վ. Վիսոցկի. Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալուց մինչև ժամադրություն ԱրարատումNewmag.am-ը գրում է.

1. Վիսոցկու ծնողները բաժանվել էին. հայրը երկրորդ անգամ էր ամուսնացել՝ հայուհու հետ։ Փոքրիկ Վոլոդյան խորթ մորը դիմում էր «Ժենյա մայրիկ»-ով։ Նրա հանդեպ իր յուրահատուկ վերաբերմունքը ցույց տալու համար Վիսոցկին կնքվել է Հայ Առաքելական եկեղեցում։

2. Երիտասարդ տարիքում` աղջիկների հետ ծանոթանալու առաջին իսկ, օրը միշտ երգում էր նրանց համար։ Նրա ընկերուհին` դերասան Օլգա Գորիշինան, երբ հերթական անգամ ունկնդրում էր երգչի նոր ռեպերտուարը, խնդրեց այլևս չբղավել և երգել սիրո մասին, որ աղջիկների սրտով լինի։ Վիսոցկին պատասխանեց, որ իր բոլոր երգերն են սիրո մասին։

3. Արտիստի հետ անհավանական դեպք պատահեց Սոչիում։ Երբ նա զբոսանքից վերադարձավ հյուրանոց, պարզվեց, որ իրերը գողացել են՝ հագուստի հետ վերցրել են նաև փաստաթղթերը և տան բանալիները։ Վիսոցկին ստիպված դիմեց ոստիկանություն։ Հյուրանոց վերադառնալով նա հայտնաբերեց գողացված իրերն ու երկտող։ «Կներեք, Վլադիմիր Սեմյոնիչ,սխալվել ենք։ Չգիտեինք, թե ում են պատկանում իրերը։ Բաճկոնը և փաստաթղթերը վերադարձնում ենք, իսկ ջինսը, ցավոք,վաճառել էինք մինչև փաստաթղթերին նայելը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել