168.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի ոստիկանությունը փնտրում է Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հեղինակին: Այս մասին հաղորդում է «Daily News»-ը:
Ոստիկանության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել համալսարանական քաղաքում: Ոստիկանությունը հաստատել է, որ համալսարանի տարածքում օդում երկու կրակոց է հնչել:
Հաղորդվում է, որ կրակոցների հետևանքով տուժողներ չեն եղել, ներկայում ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/07/633869.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



