Ժերար Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց ի վեր ՌԴ Կումունիստական կուսակցությունը հրավիրում է իր շարքեր: replyua.net-ը, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնում է, որ Կոմունիստական կուսակցությանն անդամակցելու առաջարկն արել է կուսակցության Կնետրոնական կոմիտեի նախագահի տեղակալ Վալերի Ռաշկինը:
Ռաշկինի խոսքով՝ ինքը նույնիսկ Դեպարդյեին պաշտոնական դիմում է ուղարկել, քանի որ «Ռուսաստանում պակասում են վառ քաղաքական կերպարները»:
Ռաշկինը նաև նշել է, որ Դեպարդյեի հայրը կումունիստ է եղել, և հավանաբար դերասանը կիսում է նրա քաղաքական դիրքորոշումը: Ռաշկինը չի ճշգրտել՝ պատասխան ստացե՞լ է դերասանից, թե՞ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



