Lurer.com-ը գրում է.

Ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող «AV-8B Harrier II» ամերիկյան գրոհիչ ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոս՝ Հյուսիսային Քարոլինա նահանգի ափերի մոտակայքում: Այս մասին հայտնում է «Լենտան»` «WWAY TV»-ին հղումով:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին՝ տեղական ժամանակով 17:05-ի սահմաններում: Ուիլմինգթոնի միջազգային օդանավակայանից թռած ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում: Սակայն որոշ ժամանակ անց հրդեհվել է, և օդաչուն ստիպված է եղել կատապուլտվել: Նրան փրկել է «H-60 Seahawk» ուղղաթիռի անձնակազմը, ինչից հետո օդաչուին տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն:

Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել