Araratnews.am-ը գրում է.
Իրաքյան Քուրդիստանը մտադիր է անկախության հանրաքվե անցքացնել, The Washington Post պարբերականում տպագրված իր հոդվածում հայտարարել է Իրաքում քրդերի պետական կազմավորման ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մասրուր Բարզանին, տեղեկացնում է Ռոսբալթը:
Բարզանիի խոսքով` Իրաքյան Քուրդիստանը «անհաջող փորձարկում» էր: Նա հայտարարել է, որ Իրաքը չկայացած պետություն է, իսկ քրդերի գործողությունները նպաստում են մշտական հակամարտությանը: Բացի դրանից` նա մեղադրել է երկրի իշխանություններին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու անկարողության մեջ:
Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանը Իրաքի կազմում քրդական պետական կազմավորում է: Իրաքի նոր սահմանադրության համաձայն` այդ կազմավորումն ունի լայն ինքնավարություն: 2006թ.ին Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի մահապատժից հետո երկիրը բաժանվեց երեք մասի: