Lurer.com-ը գրում է.

«Բարսելոնայի», «Միլանի» և ՊՍժի նախկին ֆուտբոլիստ բրազիլիացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ այս տարի վերադառնալու է և կրկին ֆուտբոլ է խաղալու: Հիշեցնենք, որ 36-ամյա խաղացողը «Ֆլումինենսեից» հեռանալուց հետո ոչ մի թիմի կազմում հանդես չէր գալիս:

«Ներկա պահին մասնակցում եմ միայն գովազդային միջոցառումների, սակայն տարվա երկրորդ հատվածում, համոզված եղեք, կրկին խաղալում եմ»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Ավեի վաղ ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ Ռոնալդինյոն հավանական է հանդես գա MLS-ում կամ էլ Չինաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել