6223be007cb341c2bb88f03d54d30b1a_18BBC-ի փոխանցմամբ` Քենիան պատրաստվում է փակել երկրի տարածքում գտնվող փախստականների ճամբարները` պնդելով, որ դրանք երկրի տնտեսության համար ծանր տնտեսական բեռ են, նպաստում են հանցագործությունների աճին և ստեղծում էկոլոգիական խնդիրներ:

Այդ որոշումը վերաբերում է Դադաբի ճամբարին`Սոմալիի սահմանի մոտ գտնվող աշխարում ամենամեծ ճամբարին, որտեղ ապրում է ավելի քան 300 հազար մարդ:

Ընդհանուր առմամբ, եթե ճամբարները փակվեն, անօթևան կմնա շուրջ 600 հազար մարդ:

Քենիայում փախստականների ճամբարներ գոյություն ունեն արդեն 25 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել