Lurer.com-ը գրում է.

Իսրայելական Հայֆա քաղաքի բնակիչներից մեկն ընդդեմ Աստծո հայց է ներկայացրել դատարան, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:

Տղամարդը, ում անունը չի նշվում, դժգոհում է, որ Արարիչը վերջին շրջանում՝ վերջին 3 տարում, շատ անարդար է իր հանդեպ:

Դատավորը ծիծաղելի է համարել դատական հայցը, նա նշել է, որ տղամարդն «ավելի լավ է օգնության դիմի այլ մարդկանց»:

Հայցվորը նախկինում էլ է դժգոհել Աստծուց, գրում է աղբյուրը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել