ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավար Յուն Բեն Սեի հետ տարածաշրջանային խնդիրներ է քննարկել, այդ թվում՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պետդեպի տեղեկությամբ՝ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «տարածաշրջանային և գլոբալ առաջնայնությունները»:

«Պետքարտուղար Քերին հաստատել է, որ երկու կողմերը համակարծիք են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և տարածաշրջանային կայունությանը հավատարմության հարցում, նաև ընդգծել է գնալով ավելի բազմակողմանի ռազմավարական գործընկերության կարևորությունը Կորեայի Հանրապետության հետ, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամի և կլիմայի փոփոխությունների հարցում»,- ասվում է ամերիկյան գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել