ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են 0.6%-ով՝ կազմելով 7 904.1 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 7 954.2 տոննա միս:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են 1.9%-ով և կազմել 1 135.1 տոննա:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  22.2%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 103.4 տոն նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել