Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել Մուրմանսկի շրջանում իր քաղաքացիների աշխատանքային ստրկության վերաբերյալ, հայտնում է FlashNord-ը՝ հղում կատարելով կոմիտեի ներկայացուցչին:

«Բացահայտված է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Մասնավորապես, բավարար վկայություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի 11 քաղաքացի ենթարկվել են աշխատանքային շահագործման ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում»,- ասել է աղբյուրը:

Գործակալության տվյալներով` ոմն Ավետիսյանը 2013-14 թվականներին Մուրմանսկում հիպերմարկետի շինարարության մեջ ներգրավել է 11 հայի, սակայն չի վճարել նրանց: Ներկայումս Ավետիսյանը գտնվում է հետախուզման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել