Lurer.com–ը գրում է.

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 185 հազար միգրանտներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ ավելի քան 1,3 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել Է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ:Մայիսի 6-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Նրա տվյալներով՝ հունվարի 1-ից մինչեւ մայիսի 6-ը ծովով Հին աշխարհ Է ժամանել 184 հազար 887 մարդ, զոհվել կամ անհետ կորել Է 1357 ներգաղթյալ:

Հունաստանում ափ Է իջել 155 հազար 90 մարդ, Իտալիայում՝ 28 հազար 706, Իսպանիայում՝ 1063, Կիպրոսում՝ 28 ներգաղթյալ:

Իտալիա ուղեւորվող միգրանտների ու փախստականների հոսքն այժմ գերազանցում Է Հունաստան ժամանողների հոսքին: ՄՄԿ-ն նշում Է, որ ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 3-ը Իտալիա Է ժամանել 1535 մարդ, Հունաստան՝ 537 միգրանտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել