ՖԲ-ում Իվետայի գեղեցիկ ոտքերից սահուն անցում Լոնդոնի մահմեդական, պակիստանցի քաղաքապետին: Որոշ հայեր նորից դարդլամիշ են եղել Եվրոպայի, Անգլիայի ու Լոնդոնի ապագայով: Ձեր դատարկված գյուղերի դարդը լացեք: Մարդ չի էլ ուզում բաց տեքստով գրի, թե սահմանամերձ որ գյուղում քանի մարդ է մնացել, ընկել Եվրոպայի մահմեդականացման դարդն են լացում: Անգլիայի համար մի մտահոգվեք, այն շատ խորամանկ ու դիվանագետ երկիր է` իսլամական ահաբեկչության այս թեժ պահին լավ էլ հասկանալով են մահմեդական ընտրել տեռորիզմի ռիսկերը մեղմելու ու դրա դեմ իրենց մարդով պայքարելու համար: Ինչքան ԱՄՆ-ում Օբամայից հետո եկած թեկնածուները` Հիլլարին ու Թրամփը սեւամորթ դարձան որպես ԱՄՆ ապագա նախագահներ (հիշեք թե Օբամայի ընտրվելուց հետո ԱՄՆ ապագայի համար ինչեր էին «կանխատեսում» ռուսները կամ մեզանում ոմանք), այնքան էլ Լոնդոնի հաջորդ քաղաքապետերն են մահմեդական լինելու: Միամիտ չլինեք: Անգլիացին իր երկիրը երբեք ուրիշին չի տալու, բայց ուրիշին ու ուրիշով կառավարելու է: Սովորեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: