Հայեր ջան, պետք չէ զարմանալ, առավել ևս պետք չէ վրդովվել եվրոպաների ու ամեն տեսակ ՛՛քաղաքակիրթների՛՛ վրա, երբ նրանք չեն նկատում, կամ չնկատելու են տալիս, Հայ- թրքական սահմաններին տեղի ունեցածը: Չի կարելի սրտնեղել սրանց վերաբերմունքից, փոքր թրքերի բարբարոսություններին ու անմարդկայնություններին անհաղորդ մնալուց ու գնահատականներ չտալուց:

Այս քաղաքակիրթները չնկատելու են տալիս իրենց իսկ երկրների ներսում, իրենց քաղաքներում, իրենց ՏԱՆԸ այդ նույն բարբարոս թրքերի կամ նրանց նմանների կողմից, իրենց աչքի առաջ, իրենց կանանց ու աղջիկների բռնաբարությունները: Սրանք կորցրել են մարդկային, տղամարդկային արժանապատվությունն անգամ: Սրանք վաղուց արդեն վեր են ածվել միայն փող հաշվող ու իրենց ՛՛հանգիստ կյանքի՛՛ մասին հոգացող անասունների ու թքած ունեն այն ամենի վրա, ինչը չի խաթարում իրենց հանգիստը: Սրանք նույն թուրք անասունն են, միայն իրենք չեն մորթում ու բռնաբարում, քանզի դրա կարողությունն անգամ չունեն, ողջերին կտտանքների ենթարկելուց ու դիակապտությունից հաճույք գուցէ և չեն ստանում, սակայն այդ ամենին հանգիստ են վերաբերվում և իրենց պասիվությունն ու անկարողությունը մեկնաբանում են որպես տոլերանտություն: Եվրոպայի անունն է միայն մնացել, ու նրան ով հասնի բռնաբարում է:

Իրեն քաղաքակրթության օրրան համարող եվրոպան, վաղուց արդեն վերջացել գնացել է: Մեր իմացած, այն հոգևոր լիցք ունեցող եվրոպան, մեծ փիլիսոփաների, արվեստասերների, մեծագույն գրողների ու կոմպոզիտորների եվրոպան, մահացել է հոգեպես, իսկ հոգևոր մահվանը աներկբայորեն հետևում է ֆիզիկական մահը: Սա աքսիոմա է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել