Tert.am-ը գրում է.

Նորվեգիայի իշխանությունները ներկա պահին պատրաստ չեն վճարել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի փաստաբանների ծառայության դիմաց, թեև Օսլոյի Առաջին ատյանի դատարանն անցյալ ամիս մասնակի բավարարել էր վերջինիս հայցն` ընդդեմ Նորվեգիայի կառավարության:

Ինչպես փոխանցում է ТАСС  գործակալությունը` այն ժամանակ դատավորը հայտարարել էր նաև, որ պետությունը պետք է վճարի հայցվորի փաստաբանական ծախսերը 331 000 կրոնի (մոտ $41 000) չափով:


Նորվեգիայի Արդարադատության նախարարությունում նշել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը դատական ծախսերը վճարելու մասին:

Բրեյվիկի շահերը ներկայացնող փաստաբան Էյստեյն Ստուրվիկը, ով խոշոր փաստաբանական ընկերություն է ղեկավարում, հայտարարել է, որ իշխանությունների դիրքորոշումն իր համար անակնկալ չէր, և ինքը պատրաստ էր անվճար աշխատել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել