polshaAraratnews.am-ը գրում է.

Լեհաստանը երբեք չի համաձայնի փախստականների ուժային վերատեղակայման եւ մարդկանց հարկադիր տեղահանման, որովհետեւ դա հակասում է մարդու իրավունքներին, ուրբաթ հայտնել է նախագահի գրասենյակի քարտուղար, պետության ղեկավարի միջազգային հարցերով խորհրդական Քշիշտոֆ Շչերսկին ի պատասխան այն հարցին, թե ինչպես է գնահատում Եվրահանձնաժողովի առաջարկած` ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության բարեփոխումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ չորեքշաբթի Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անդամ երկրներին, որոնք հրաժարվում են ըստ քվոտաների փախստականներ ընդունել, առաջարկել է յուրաքանչյուր միգրանտի համար  250 հազար եվրո վճարել այն պետությանը, որը կընդունի նրան, ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանելով ԵՀ-ի առաջարկը` Շչերսկին հիշեցրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայտարարությունը, որն ընդգծում էր, որ  միգրանտներին օգնությունը պիտի հենվի երկու կետի վրա` համերաշխություն մարդկանց հետ, որոնք սպառնալիքի տակ են հայտնվել իրենց երկրում զինված հակամարտությունների պատճառով եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի: Շչերսկին ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է ինքնուրույն հաստատվել իր ընտրած վայրում:

«Ոչ մեկին ստիպողաբար չենք պահի Լեհաստանում: Լեհաստանը երբեք չի համաձայնի նման վերատեղակայում կատարել` մարդկանց հարկադրական վերաբնակեցում միայն նրան համար, որ նրանց որպես փախստական է ճանաչում… Լեհաստանում հարկադրական ճամբարներ չեն լինի, չի լինի հարկադրական վերատեղակայում, որովհետեւ դա հակասում է մարդու իրավունքներին», — Շչերսկու հայտարարությունն է մեկնաբանում PAP լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով, արհեստական մեխանիզմները, վարչական կարգավորումը տուգանքների եւ պատիժների օգտագործմամբ չեն լուծի փախստականների հարցում մարդասիրական իրավիճակը:

Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր մեծագույն ճգնաժամն է ապրում, որն առաջին հերթին առաջացել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք զինված հակամարտությունների եւ տնտեսական խնդիրների պատճառով: ԵՄ-ի Frontex գործակալության տվյալներով,  2015-ին Եվրամիություն է եկել 1,8 մլն միգրանտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել