Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ակումբի բժշկական շտաբի հետ ունեցած միջադեպը: Գվարդիոլան «Բավարիա»-ի բժիշկներին մեղադրել է վատ աշխատելու մեջ:
«Սովորաբար, այն, ինչ կատարվում է թիմի հանդերձարանում, մնում է այնտեղ: Տեղեկատվությունը հաճախ էր դուրս բերվում «Բավարիա»-ի հանդերձարանից: Դա արվել է իմ դեմ: Սակայն հաջորդ մրցաշրջանում ես այլևս այստեղ չեմ լինելու, ուստի՝ դա ոչ թե իմ խնդիրն է, այլ ակումբի:
Նորմալ եմ համարում, երբ կարծիքս եմ արտահայտում թիմի կամ անձնակազմի մասին: Արել եմ ամենն, ինչ հնարավոր էր»,- TheGuardian-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել