ԼՂՀ պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի զարգացումներին եւ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում: Այս զրույցում հայտարարեց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, հաղորդել էին տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի վերատեղակայման մասին: Ադրբեջանի ՊՆ-ն սա բացատրել էր զորավարժությունների անցկացմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



