Մենք պետք է վերադառնանք կյանքի բնականոն հուն: Երկարատև լարվածությունը հյուծում է մարդուն, խոսքս միայն ֆիզիկական լարվածության մասին չէ, մենք պետք է երկրպագենք ինչպես միշտ Եվրոտեսիլի մեր ներկայացուցչին, պետք է Հենոյի խաղերին սպասենք ու նրա գոլերով ուրախանանք ու ամեն մեկս մեր գործն անենք: Մի քիչ դուր չի գալիս, որ ժողովրդի մեջ լուրեր են տարածվել, իբրև թե Մայիսյան տոներին նրանք դարձյալ սկսելու են, իրականում ովքեր որ պետք է զբաղվում են և ուշի ուշով հետևում են հակառակորդի շարժերին, ծրագրավորված է ցանկացած սցենար, մեզ անակնկալի բերել չեն կարող, դա հասատ է: Երբ պետք լինի, դարձյալ բոլորս կկենտրոնացնենք մեր ռեսուրսները: Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա խորապես վստահ եմ, եթե իմանան, կարող են, կհարձակվեն, բայց հսկայական զոհերը որ տվեցին ապրիլյան հարձակման արդյունքում, նրանց տևական ժամանակով հետ կպահի Արցախի վրա հարձակվելու երազանքից: Ասելիքս այն է, որ պետք է հանգիստ լինենք ու ենթադրություններով չլարենք հասարակության նյարդերը: Մասնագետները տեղում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել