168.am-ը գրում է.
Քառամյա անկումից հետո երրորդ ամիսը շարունակ պարենային արտադրանքի համաշխարհային գները աճում են: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսական կազմակերպության փորձագետները դա բացատրում են արմավենու յուղի և հացահատիկի գնի թանկացմամբ, հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսական կազմակերպության պարենային գների ինդեքսն ավելացել է 0,7%-ով ու կազմել 151,8 կետ: Նշվում է, որ շաքարի գները մարտի կտրուկ թանկացումից հետո նվազել են:
2016թ. հացահատիկի համաշխարհային արտադրության կանխատեսումը բարձրացվել է՝ մինչև 2526 մլն տոննա: Փորձագետները նշում են, որ պատճառը Եվրամիության երկրներում, Ռուսաստանում և Ուկրաինայում եղանակային բարենպաստ պայմաններն են:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/06/633554.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



