Tert.am-ը գրում է.
Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորներից մեկը, ում մոտ առկա էին բազմաբեկորային վնասվածքներ այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության:
Մասնագետների գնահատմամբ` ձախ ոտքի պլաստիկ վիրահատությունը բարեհաջող է անցել: Մյուս վիրավորն ավելի վաղ է վիրահատվել: Դեմքի և ձեռքերի շրջանում կատարվել էր պլաստիկ միջամտություն:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ վիրավորներն անցնում են վերականգնողական բուժում և գտնվում են մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագետներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն այսօր այցելել են նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող վիրավորներին:



