Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի կառավարությանը չի հաջողվի հավասարակշռել երկրի բյուջեն 2020 թվականից շուտ, համարում են Bloomberg գործակալության կողմից հարցված փորձագետները: Նրանցից մի քանիսի կարծիքով դա հնարավոր կլինի միայն 2025-ից հետո:
Նման եզրակացություններ են արել վերլուծաբանները՝ ծանոթանալով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներին, որոնց համաձայն 2017-2019 թթ. նավթի գինը ամենայն հավանականությամբ բարելի դիմաց 40 դոլարից շատ կլինի:
Այսպես, հարցման մասնակցած 28-ից 23-ը տեսակետ հայտնեցին, որ Ռուսաստանի բյուջեն 2020-ից շուտ չի հավասարակշռվի: Իսկ փորձագետներից չորսը համարում են, որ դա տեղի կունենա 2025-ից հետո:
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մինչև 2019 թվականը հարկաբյուջետային միջոցառումների հաշվին հավասարակշռել բյուջեն:
Ռուսաստանի տնտեսությանը կարող են օգնել օրինակ հակառուսական պատժամիջոցները ու որպես հետևանք նաև արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումը, նաև զգալի տնտեսական բարեփոխումները:



