Lurer.com-ը գրում է.

Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, տվյալ թեման դուրս չի գալիս օրակարգից: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է վճռվի բանակցային ճանապարհով: Հաստատում ենք պատրաստակամությունը՝ որպես միջազգային միջնորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կողմերին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն՝ այդ նպատակի (բանակցությունների) իրագործման համար»,- ասել է Զախարովան:

«Այս թեման երբեք դուրս չի եկել ԱԳՆ-ի ու նախարարության ղեկավարության մակարդակով շփումների օրակարգից, այս ժամանակահատվածում դրան առաջնային ուշադրություն է հատկացվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել