Tert.am-ը գրում է.

«Տոտենհեմը» և թիմի հարձակվող Հարի Քեյնն առաջիկայում նոր պայմանագրի հարցում համաձայնության կհասնեն:
 

«Daily Mail»-ը հաղորդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրով կստանա շաբաթական 100 հազար ունտ սթերլինգ աշխատավարձ: Այդպիսով անգլիացին կդառնա «խթանների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
 

Քեյնի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: ԱՊԼ-ի գործող լավագույն ռմբարկուն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 25 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել