Սիրիական բանակի գրոհայիններն ու ժողովրդական աշխարհազորի ջոկատները հետ են մղել «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» ահաբեկիչների ու նրանց դաշնակիցների հարձակումները Հալեպից հարավ ընկած Խան-Տուման քաղաքի վրա։

Ինչպես փոխանցում է «Սուրիա ալ-Էն» պորտալը, ծանր սպառազինության կիրառմամբ կատաղի բախումների ընթացքում ոչնչացվել է 43 ահաբեկիչ։ Զոհերի թվում է «Ահրար ալ-Շամ» իսլամիստական արմատական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Ալյա Տաումը։

Այդուհանդերձ, գրոհայինները հավելյալ ուժեր են կենտրոնացնում նոր հարձակման համար։ Հակառակորդը հրանոթներ ու զրահատեխնիկա է փոխադրում Իդլիբից։ Մարտեր են ընթանում նաև հարևան բնակավայրերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել