Ankakh.com-ը գրում է.

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բեմական հագուստով համերգային երկրորդ փորձն են կատարում «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի մասնակիցները:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Քիչ առաջ իր փորձն ավարտեց նաև Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը: Ինչպես երևում է տեսանյութում, Բեմում Իվետան միայնակ է, հագուստը փոփոխված է, դրա փայլուն դետալները լրացնում են կերպարը: Փորձի տեսանյութը թեև քիչ առաջ հայտնվեց համացանցում, սակայն եվրոպացի օգտատերերի մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ Իվետան այս մրցույթում դարձել է շատերի ֆավորիտը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյան իր «LoveWave» երգով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել