ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին «դուս գրելու» ժամանակն է:
Մենք ունենք մի լավ արտահայտություն. «Տարիքը անցել է» ու հիմնական էս արտահայտության կրողները(հատկապես որևէ պաշտոնի տեր կամ էլ որևէ դասախոս) սկսում են տառապել «Ծերունական մառազմ» ոչ հազվագյուտ հանդիպվող հիվանդությամբ, որի գլխավոր ախտանիշը անիմաստ ու հավայի դուս տալն է:
Հիմա ԳԱԱ նախագահը, ով հիշացնեմ էն անհատն էր, ով թողեց գիտության հետ կապված հաստատությունում/ԳԱԱ-ում/ եսիմ ով գա ու իր ստեղծվելիք եսիմ ինչ կուսակցության մասին քաղաքական ասուլիս տա ու բեսամբ վատ հայերենով, էսօր նոր մտքի թռիչք է արտահայտել:
Ցիտում են. «Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Ուրիշ բան է, որ ասենք միանանք զենք արտադրող մի երկրի հետ եւ ասենք՝ այսինչ զենքի այս մասը մենք կարող ենք անել» ու էս ամեն ինչը ասում է Հայաստանի մասին:

Ջոգում եք ախպեր, ՀՀ ԳԱԱ ղեկավարը ՀՀ-ին ասում է քոսոտ երկիր ու կապ չունի, որ իրա ասածը տրամաբանական է ու միգուցե մենք չկարողանաք մուտք գործել զենքի արտադրության մեծ շուկա, բաաայց այ հոպաաար ջաաաան էտ ում հետ ես՝ «քոսոտ»-ը՞՞՞՞՞

Էս ստատուսը թեթև եմ գրում, հարգելով հոպարի տարիքը, գիտելիքները, բայց փաստում եմ, որ էս հորեղբոր ժամը հասել է ու իրեն էս տարվա «տեղասմոտրի կտրոն» պետք չի տրամադրվի....
Պարոն Ռադիկ, Դուք արդեն անադեկվատ եք!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել