Անցնող շաբաթը լի էր ֆուտբոլային իրադարձություններով: Նախ, Անգլիայում որոշվեց երկրի չեմպիոնը: Լեսթերն իսկապես պատմություն կերտեց, քանի որ, բացի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց, հասավ եւս մեկ նշանակալի արդյունքի. չեմպիոնի կոչմանն արժանացավ ժամկետից շուտ (եւ դա այն դեպքում, երբ Պրեմիեր-Լիգայում կան Չելսիի, Մանչեսթեր Յունայթեդի, Մանչեսթեր Սիթիի, Լիվերպուլի, Արսենալի, Տոտենհեմի, Էվերտոնի նման ակումբներ): Լեսթերը ցույց տվեց, թե ֆուտբոլում որքան կարեւոր է անմնացորդ նվիրումը, մինչեւ վերջ պայքարելը եւ դրված նպատակին ամեն գնով հասնելու անհրաժեշտությունը: Այժմ Լեսթերը հրաշալի օրինակ կլինի մյուս այն թիմերի համար, որոնք կարծում են, թե կարգով ավելի թույլ թիմերը երբեք չեն կարող հասնել բարձր արդյունքի: Չեմպիոնների լիգայում Ատլետիկոն եւ Ռեալն իրենց տեղն ապահովեցին եզրափակիչում: Շատերը սկսեցին դժգոհել Ատլետիկոյի ցուցադրած ֆուտբոլից՝ ատլետներին մեղադրելով հակաֆուտբոլի մեջ: Բայց երբեք չմոռանաք, որ ֆուտբոլը մարտավարական մարզաձեւ է եւ կազմված է երկու կարեւոր բաղադրիչներից. ինչպես հարձակվել եւ ինչպես պաշտպանվել: Յուրաքանչյուր խաղում էլ ամենեւին անհրաժեշտ չէ հարձակվել կամ ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ: Մանավանդ, եթե խոսքը Չեմպիոնների լիգայի պես մրցաշարի մասին է: Այստեղ կարեւորն արդյունքն է, որին հասնելու համար էլ Դիեգո Սիմեոնեի թիմը փայլուն կատարում է դրված խնդիրը: Փլեյ-օֆֆ փուլերում, երբ դիմակայության ելքը վճռվում է մեկ կամ երկու խաղերով, թիմերն ունեն պաշտպանողական ֆուտբոլ ցուցադրելու լիարժեք իրավունքը: Այնպես որ, իզուր պետք չէ մեղադրել Ատլետիկոյին: Հավելեմ, որ ինքս կարծում եմ՝ Ատլետիկոն կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիրը: Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, ապա այստեղ ամն ինչ օրինաչափ է: Թե՛ Լիվերպուլը, եւ թե՛ Սեւիլյան մեկ գլուխ բարձր էին: Եզրափակիչն իսկապես գերհաճելի խաղ կլինի: Իսկ այդ մեկ խաղը Լիվերպուլի համար կատարյալ տարբերակ եւ հնարավորություն է՝ հաջորդ մրցաշրջանում միանգամից Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար: Իսկ այս ամենն ամփոփելով նշեմ միայն, որ մեկ է՝ ամենալավ թիմը Յուվենտուսն է :)) #ForzaJuve
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/872653229524314
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել