«Ժամանակին մեծ աղմուկ էր հանել մեր հրապարակումն այն մասին, որ «Կյանքի խոսք» միջազգային աղանդավորական կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղը զօրուգիշեր աղոթում է, որ Արցախը տրվի Ադրբեջանին, ու հիշեցրել էինք «Կյանքի խոսքի» մասնաճյուղի առկայությունը նաև Հայաստանում։ Դրան սրտաճմլիկ արձագանք էր տվել «Կյանքի խոսքի» հայաստանյան մասնաճյուղի մամլո խոսնակ Արմեն Լուսյանը՝ փորձելով ներկայացնել իր հավատակիցներին սուպերհայրենասեր՝ գրեթե անթև հրեշտակների տեսքով։
 
Մի կողմ դնենք Լուսյանի հոգեցունց զեղումները և փիլիսոփայությունները, առավել ևս, որ նա փիլիսոփայական գիտությունների թեկնածու է։ Անդրադառնանք ընդամենը նրա այն պնդումներին, որ «Հայաստանի «Կյանքի խոսք» Եկեղեցին ինքնանկախ եկեղեցի է, մենք որևէ կենտրոնի մասնաճյուղը չենք, առավել ևս՝ առնչություն չունենք Բաքվի «Կյանքի խոսք» եկեղեցու հետ։ Այն, որ նրանք կոչվում են «Կյանքի խոսք», դա դեռ ոչինչ չի նշանակում»։ Իսկ ընդհանուր առմամբ, Լուսյանը փորձում Է իրենց անվան հիշատակումը որակել «Թիկունքից հարված սեփական հայրենակիցներին»։

Բայց, ախր, լավ Էլ կապ ունեք ադրբեջանական մասնաճյուղի և վերջինիս հովիվ Ռասիմ Խալիլովի հետ։ Ու լավ Էլ մասնաճյուղ եք։ Թերթում հրապարակում ենք դա ապացուցող լուսանկարների չնչին մասը։ Միասին Էիք նույն համաժողովին 2014-ի մարտին Թուրքիայում։ Միասին Էիք Վիետնամում 2015-ի նոյեմբերին։ Միասին Էիք նույն համաժողովին Վրաստանում 2016-ի մարտի 1-ից 5-ը։ Իսկ Վրաստանից հետո նույն Խալիլովի հետ հյուրընկալել Էիք «Կյանքի խոսքի» միջազգային պարագլուխներին Շվեդիայում, և, ի դեպ, Արթուր Սիմոնյանն այդտեղ լուսանկարվել Է հենց պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել