«Մեր տեղեկություններով՝ ԸՕ-ի նախագծի փակ քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը որպես կրկնակի քվեարկությունները բացառելու միջոց առաջարկել Է, որ վերցվեն ոչ թե մարդկանց մեկ մատի, այլ բոլոր 10 մատների մատնահետքերը, որը վերցնելու համար պետք Է ստեղծել շրջիկ խումբ, ապա դրանք ներառել մատնահետքերի բազա։ Նշենք, որ այսօր պատգամավորներին կներկայացվի ԸՕ-ի վերջնական տարբերակը, որը մայիսի 10-ին կներկայացվի Աժ հաստատմանը։ Ընդդիմությունը այս անգամ Էլ Է հայտարարելու, որ բավարարված չէ ներկայացված տարբերակից, բայց այդ չբավարարվածությունը հիմա այնքան անհեթեթ է, ոի որևէ մեկը այլևս չի կարող դրան լուրջ վերաբերվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Պեսկովի այս հայտարարությունը գնահատվում է տարբեր կերպ: Դժվար է ասել՝ Մոսկվան դժգո՞հ է Հայաստանի քայլից, թե՞ ընդամենը Բաքվի առաջ է ձեռքերը լվանում: Երևանը համաձայնեցրե՞լ է իսկապես իր քայլը Մոսկվայի հետ, թե՞ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը այլևս չի վստահում Մոսկվային: Պեսկովը Երևանի՞ն է ակնարկում, որ փխրուն հրադադարը կարող է խախտվել, սպառնո՞ւմ է Երևանին, թե՞ Լավրովի նման՝ Պեսկովն էլ Ադրբեջանին հորդորում է խուճապի չմատնվել և չգնալ արկածախնդրության: Հարցերը իսկապես շատ են:
Միաժամանակ նաև հստակ է, որ Երևանը կատարել է ընդամենը մի փոքր քայլ: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը կրկին փորձ անի հարձակվել, ապա հարցը կհայտնվի օրակարգում: Այսինքն՝ Հայաստանը ակնարկում է, որ հարցը նույնիսկ օրակարգում էլ չէ: Երևանը վախեցե՞լ է, կանգնե՞լ կես ճանապարհին, թե՞ առանձնապես մեծ և հեռուն տանող պլաններ առայժմ չկային էլ, և Երևանն ընդամենը զոնդաժ է իրականացնում: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ զոնդաժն իրականացնում է Երևանը:
Բանն այն է, որ Հայաստանն անցնող տարիներին վարել է այն աստիճան կախյալ արտաքին քաղաքականություն, որ ներկայումս շատ դժվար է ասել, թե ում ձեռքին է ղեկը, կամ ընդհանրապես քանի ձեռք կա հայաստանյան քաղաքականության ղեկին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, թե ինչ հսկայական պոտենցիալ ունի խնդիրը, որ անգամ կիսաքայլը կարող է ունենալ նման մեծ արձագանք: Սա ընդհանրապես ղարաբաղյան հարցում հայաստանյան քաղաքական պոտենցիալի մասին է խոսում, որը տարիներ շարունակ փաստորեն մատնված է եղել պարապուրդի:

Այստեղ, իհարկե, շտապելը ամենևին էլ ցանկալի չէ, սակայն նույնքան անցանկալի և վտանգավոր կարող է լինել կես ճանապարհին արգելակելը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել