168.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի մարզչական կազմում երկար ժամանակ աշխատած Կարլոս Դիբոսը կարծիք է հայտնել արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսիի և հավաքականում նրա դերի մասին:
Նա խոսել է այն մասին, որ մամուլը շատ է վատաբանում Մեսսիին: Ըստ Դիբոսի ՝ մեղադրանքները կոպիտ են, բայց երբեմն՝ ճիշտ: Նա հայտնել է, որ Մեսսին հավաքականում ինքն էր նշանակում մարզիչների ու հրավիրում ֆուտբոլիստներին:
«Միամիտ են այն լրագրողները, ովքեր կարծում են, որ Սիմեոնեն կգլխավորի Արգենտինայի հավաքականը: Դա հնարավոր չէ, քանի որ Մեսսին դեմ է»,- Radio La Red-ի եթերում հայտնել է Դիբոսը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/06/633100.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել