Նիդերլանդական Դելֆտում աշխատող շինարարները գտել են յուրահատուկ թիթեղյա տարա, որն օգտագործվել է կրիայի ապուր պահելու համար՝ նշում են հնագետները: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Տարայի վրա ֆրանսերեն գրառում կա. «Պահածոներ, Վ. Հուգենսթրաաթեն և որդիներ, պատրաստող, կրիայի ապուր, Լեյդեն»: «Այդպիսով, ապուրն արտադրված է Հոլանդիայում, բայց կարող էր վաճառվել ամբողջ Եվրոպայում: Այն ժամանակ ֆրանսերեն լեզուն շատ տարածված է եղել»,- բացատրում է Դելֆտից հնագետ Բաս Փեննինգը:

Կրիայի ապուրը համարվել է նրբահամ ուտելիք և սեղանին մատուցվել, օրինակ, 1887թ. Վիլհելմ III թագավորի 70-ամյակի տոնին:

«Վ. Հուգենսթրաաթեն և Կո» ընկերությունը հիմնվել է 1860թ., 1900թ. փոխել է անվանումը: Հետևաբար գտածոն պատրաստվել է այդ ժամանակահատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել