Իմ ճապոնացի բարեկամների հետ հաճախ ենք «վիճում», թե մեր ժողովուրդներից որի բախտը ավելի շատ չի բերել՝ պատմաաշխարհագրական հարևանության մասով: Այսօր արդեն այդ հարցի պատասխանը տրվեց. Բաքվում հրապարակվեց Arthur J. Finkelstein & Associates վախենալու անունով կազմակերպության «սոցիոլոգիական հետազոտության» տվյալները, ըստ որի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանրային աջակցությունն այսօր կազմում է 96 %, էականորեն առաջ անցնելով ոչ միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից ու նրա նախնիների արձանագրած պատմական ցուցանիշներից, այլև ձեռքի հետ հետևում թողնելով այդ գործի, թվում էր, անգերազանցելի չեմպիոններ Չաուշեսկուին, Պինոչետին, Ստալինին, Մոբուտու Սեսե Սեկոյին, Քադաֆիին, Մուգաբեին, Սադդամին, Պոլ Պոտին, Հիտլերին ու մյուսներին:
Հ.Գ. Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի տեսք կընդունի Իլհամի վարկանիշը, երբ սեփական հոր օրինակով, մի քանի շրջան էլ ինքը հանձնի Արցախի զինված ուժերին.... ուղիղ երկու անգամ ավելի բարձր՝ 192 %: