Սկսում եմ ավելի ու ավելի համոզվել, որ որոշ մարդիկ (ենթադրաբար մեր արևելյան հարևանները) միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ ազդելու ընդհանուր հասարակության տրամադրության վրա:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում: Դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:
Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել, ժողովուրդ ջան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել