Տանկերով պատերազմելու ժամանակը վերջացել է։ Նախորդ պատերազմի ընթացքում տանկերը էական դերակատարություն են ունեցել մարտերի ժամանակ։ Բայց այժն նրանք միայն թիրախներ են եւ ավելորդ է տանկեր ձեռք բերելու համար փող ծախսել։ Ապրիլյան պատերազմում բեկումը մտցրել է հրետանին, հայ հրետանավորները իրենց ճշգրիտ հաշվարկներով ոչնչացրել են հակառակորդի բոլոր թիրախները եւ խուճապի մատնել նրա զինուժին։ Ու չգիտես ինչու բոլոր հրետանավորները համեստ են եւ խոսել չեն ուզում, իսկ նկարահանվելը պարզապես բացառում են։ Ու մեկ էլ Մարտակերտի դիվիզիայի հատուկջոկատայինները Մատաղիսում ջարդել էին հակառակորդին, այստեղ նրանք չեն էլ հասցրել զոհվածների մարմինները իրենց հետ տանել։ Հատուկջոկատայիններն էլ խոսել չեն սիրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: