Ընկերներ ջան, որ խնդրեմ մեկդ ինձ տրամաբանական հակափաստարկ կբերի՞ Tevan J. Poghosyan-ի ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծին:
Խնդրում եմ մի կողմ թողնել էթիկային վերաբերվող հարցերը ու կոնկրետ ասել թե ի՞նչ վատ բան կա էդ նախագծի մեջ:
Օրինակ միշտ մտածել եմ, մի հնարավորություն լիներ ժամանակին, որ Ազգալդյանը, Մոնթեն Դևը, եղբայրս` Վարդանը Ներսիսյան(շատերիդ հայտնի չի, բայց եղբայրս Օմարի լեռնացքում վերջում միայնակ կռիվ տվեց ու զոհվեց` պահելով Մռավի լեռան ստրատեգիական նշանակության այդ կարևոր լեռնանցքը) ու էլի ոչ հայտնի բայց մեր համար կյանք տված շատ տղերք ժառանգներ ունենային, էդ հզոր մարդկանց գենը շարունակվեր.... Հիմա որ պաթոսախեղդ ենք անում., պատկերացնում եք ինչքան հաճելի կլիներ որ Արմենակ Ուրֆանյանը, Քյարամը Սլոյան, Ադամն ու բոլոր նրանք, ովքեր չունեին ժառանգներ, հնարավորություն ունենային իրենց ծնողները, կանայք էդ գենի փոխանցում ապահովեին...
Բացատրեք խնդրում եմ, որտեղ եմ անկիրթս ու տրամաբանություն չունեցողս սխալվում, որ միայն դրական բան եմ տեսնում:
Հ.Գ. սկզբից ինձ ասել էին պարտադիր է լինելու, որին ուղղակիորեն դեմ եմ, բայց եթե զինվորի ցանկությամբ է լինելու, կասե՞ք որն է խնդիրը:
Հ.Գ.Գ. Եթե տրամաբանական փաստարկներ չունեք, խնդրում եմ մի ծաղրեք, սա կոմեդիայի թեմա չէ:
Հ.Գ.Գ.Գ. համաձայն չեմ Թևանի ներկայացրած մյուս օրինագծի հետ, որ 18 տարին լրացած զորակոչվելու իվիճակի բոլոր տղաները պետք է գնան ծառայության: