Նրանք ամուսիններ են, ովքեր ճանապարհորդում են, ներկայացնում են քաղաքները FollowMeTo նախագծում և արդեն իսկ դարձել են համացանցի իսկական աստղեր: 4 միլիոն հետևորդներ ունեն Մուրադ և Նատալի Օսմանները, ովքեր այս օրերին նկարահանում են իրենց FollowMeTo նախագիծը Հայաստանում: Հանդիպել նրանց գրեթե անհնար էր, զույգն աշխատում էր ամեն օր առավոտյան 07.00-ից, բայց համոզված լինելով, որ ձեզ դուր կգա այս հանդիպումը, այսօր որոշեցի չքնել, որպեսզի լուսադեմին՝ 07.00-ին հանդիպեմ Մուրադին և Նատալիին Անի հյուրանոցում...
Հեռուստատարբերակն ամբողջությամբ դուք կարող եք դիտել ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում, մայիսի 13-ին:
Իրականում ինձ թվում էր, թե բոլորը տեղյակ են FollowMeTo նախագծից և հետևում են Օսմաններին, բայց երբ պատմում էի ընկերներիս, թե ում հետ եմ հանդիպել առավոտյան, վերջիններս չէին կիսում ոգևորությունս: Ինքս սիրելով ճանապարհորդել վաղուց արդեն հետևում եմ այս զույգի ֆոտոաշխատանքներին, շատ եմ հավանում, ու հուսով եմ ընթերցողներիս շրջանում կլինեն անձինք, ում կհետաքրքրի այս հանդիպումը:
Մուրադը ծնվել է Դագեստանի Կասպիյսկ քաղաքում: Նատալյան ազգությամբ ռուս է: 2011 թ.-ին նրանք Բարսելոնայում հանգստանալուց ստանում են այն կադրը, որն էլ դառնում է FollowMeTo նախագծի առաջին լուսանկարը և սկսվում է Ինստագրամի ամենահայտնի և սիրված նախագծերից մեկի պատմությունը:
Ես կապվեցի նրանց մենեջերի հետ, փոխանցեցի համարս և րոպեներ անց զանգ ստացա Մուրադից. Մենք կարող ենք հանդիպել միայն առավոտյան 07.00-ին,-ասաց Նա: Ես ատում եմ առավոտներն ու երբեք չեմ արթնանում կեսօրից շուտ, բայց այս նյութն իրոք ցանկանում էի ձեզ ներկայացնել, այնպես որ ստիպված չքնեցի ողջ գիշեր, թե չէ քնած կմնայի: Զանգահարեցի գործընկերներիս, համոզեցի, որ մեզ հարկավոր է այս հարցազրույցը և առավոտյան 07.00-ին դիմավորեցի մուրադին և նատալիին Անի հյուրանոցում, ի դեպ շնորհակալություն հյուրանոցի անձնակազմին համագործակցության համար:
Նյութի աղբյուր՝ http://kamoblog.tv/blog/post/followmeto
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել