Ծովահենները կարծես վաղուց պատմության ու հեքիաթների գիրկն են անցել: Գուցե և հենց դա է պատճառը, որ հաճախ նրանց իդեալական ենք պատկերացնում… Չափազանց ուժեղ, խիզախ, համառ: Իսկ նրանց կյանքը թերևս շատ գրավիչ է թվում  մեզ, քանզի վստահ ենք, որ նման արկածներով լի կյանքով ապրել նշանակում է առավելագույնը վերցնել կյանքից:

Ստորև կներկայացնեմ մարդկության պատմության 10 ամենահայտնի ծովահեններին, որոնք իրենց սխրանքների, երբեմն նաև դաժանության ու վատ արարքների շնորհիվ հավերժ դաջվել են պատմության էջերում:

1. Հենրի Մորգան


Չնայած նա համարվում է ամենահայտնի ծովահեններից մեկն աշխարհում, սակայն կապիտան Մորգանի կարգավիճակը որպես ծովահեն դեռ անհայտ է: Տարբեր աղբյուրներ ներկայացնում են նրան կա՛մ որպես ծովահեն, կա՛մ որպես ծովային ավազակ:
Նա առավել հայտնի է իսպանական նավերի վրա հարձակումներ կատարելով, ինչպես նաև քաղաքներ կողոպտելով, ինչպիսին էր օրինակ Պուերտո Պրինսիպի իսպանական քաղաքը, որ վերակառուցվել է այն բանից հետո, երբ Մորգանն ու իր խումբն արդեն ներխուժել էին քաղաք:
 
2. Թոմաս Թյու


Տխրահռչակ ծովահեն Թոմաս Թյուն կողոպուտի է ենթարկել մի հսկայական հնդկական նավ՝ գողանալով 100,000 ֆունտ արժողություն ունեցող մի իր: Դրանից հետո ևս մի հարձակում է կատարել:
Վերջին հարձակման արդյունքում նա մահացավ, բայց մինչ այդ հասցրեց գողանալ որոշ մեծ արժողություն ունեցող իրեր, ինչպես նաև թիմ ձևավորել այլ ծովահենների հետ և վայելել բավականին հաջողակ ծովահենի կարիերա:

3. Հենրի Էվրի


Քմահաճ ծովահենը, ով «Քմահաճույք» կոչվող նավի կապիտանն էր, հայտնի է նրանով, որ ծովահեն է դարձել շատ կարճ ժամանակահատվածում: Նա հայտնի է դարձել շատ կարճ ժամանակահատվածում երկու հսկայական նավեր կողոպտելով: Նավերից մեծ հարստություն է ձեռք բերել: Կարելի է եզրակացնել, որ նա գերազանց ռազմավարական կարողություններ ուներ:
Առավել ճանաչված է այն բանի համար, որ նրան երբեք չեն կարողացել բռնել: Նա մեկուսացել է մեծ թալանից հետո: Փախել է ու էլ երբեք նրան տեսնող չի եղել, հանդիպել է միայն միայն ժողովրդական բանահյուսության մեջ և լեգենդներում:
 
4.      Ուիլյամ Քիդ


Սառնարյուն, բարդ բնավորության տեր, ամենահայտնի ծովահենային նավերից մեկի կապիտանին՝ Քիդին, հանձնարարվել էր Նյու Յորքը և Վեստ Ինդիան ազատագրել ծովահեններից, բայց իրավիճակը փոխվեց, և արդյունքում անձնակազմը խռովություն կազմակերպեց: Հենց այդ ժամանակ էլ նա իր առաջին դաժան ծովահենական արարքն իրականացրեց. սպանություն կատարեց և երբեք անգամ չզղջաց դրա համար:
Նրա ամենահամարձակ քայլը «Գանձ» կոչվող նավի կողոպուտն էր: Այդ նավը գրեթե երկու անգամ մեծ էր իր սեփական նավից: Նրան բռնեցին Նյու Յորք գնալու ճանապարհին և դաժան մահապատժի ենթարկեցին:
 
 5.Էդվարդ Թիչ (մականունը` Սև Մորուք)


Աշխարհի ամենահայտնի ծովահեններից մեկը՝ Էդվարդ Թիչ Սև Մորուքը, հիմնականում հայտնի է տխրահռչակ ծովահեն լինելու շնորհիվ: Այս ծովահենը հմուտ բռնցքամարտիկ էր՝ արտաքինից փոքր-ինչ նման էր դևի:
Նա իրականացնում էր բազմաթիվ կողոպուտներ. վերցնում էր՝ ինչ կարող էր: Նրա ծովահենային կարիերան փառահեղ էր: Սպանվել է մի խումբ մարդկանց կողմից: 

6. Կելիկո Ջեք


Աշխարհի ծովահենների ցանկը ոչ լիարժեք կլիներ, եթե Կելիկո Ջեքի անունը չնշվեր: Դեմ կանգնելով նավապետի թվացյալ սխալ որոշմանը՝ նա դարձավ այն նավի նավապետը, որի տնտեսական մասի պատասխանատուն էր: Սա առաջնորդի և ծովահենի կարիերա սկսելու առաջին քայլն էր:
Հետագայում նա ջանում էր իր սեփական նավը դարձնել աշխարհի ամենահայտնի ծովահենային նավերից մեկը, ոչ միայն իրականացրած կողոպուտների, այլ նաև երկու ամենահայտնի կին-ծովահեններին ապաստարան տալու միջոցով: 

7.Ֆրենսիս Դրեյք


Անգլիայի պատերազմի տարիներին նրան կարելի է ավելի շատ նավարկու համարել, քան ծովահեն: 16-րդ դարում Ֆրենսիս Դրեյքն առավել ակտիվ էր Կարիբյան տարածաշրջանում: Նա հիանալի նավարկու էր՝ օժտված հրաշալի հմտություններով, բայց այնքան էլ հաջողակ չէր:
Կարևոր տեղ է գրավում աշխարհի ամենահայտնի ծովահենների ցուցակում իր ռազմավարական հիանալի հմտությունների շնորհիվ:
 
8. Էննի Բոննի և Մերի Րիդ


Այս երկու կին-ծովահենները անոմալիա էին ծովահենների աշխարհում: Նրանք համառ էին, ռացիոնալ և հստակ գիտեին, թե ինչ չեն ուզում իրենց կյանքում: Ճակատագրի բերումով դարձան ծովահեններ, հետագայում նաև ընկերներ, իսկ հայտնի ծովահեններ դարձան ծովագնացության համար անհրաժեշտ հիանալի հմտությունների շնորհիվ:
Նրանք երկուսն էլ Կելիկո Ջեքի նավակազմի անդամ էին, բայց հեռացան այնտեղից, երբ նավապետին կալանավորեցին: Ասում են, թե Էննին և կապիտան Ջեկը ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին: Նույնիսկ Էննին և Մերին ավելին էին, քան պարզապես ընկերներ: 
 
9. Հոուել Դեյվի


Ունենալով շատ կարճատև կարիերա՝ այս երիտասարդ ծովահենը գրավել է ամբողջ Կարիբյան տարածաշրջանը ծովագնացության իր հմտությունների և համարձակ անհատականություն լինելու շնորհիվ: Կարողանում էր հարձակվել այն նավերի վրա, որոնք իր սեփական նավից շատ ավելի մեծ էին:
Կարիերայի ընթացքում բավականին անհարթ ճանապարհ է անցել: Կարիերան տևեց մի ամբողջ տարի: Այդ մի տարվա ընթացքում հասցրեց համարձակ որոշումներ կայացնել, դժվար կյանքի փուլերով անցավ և վերջիվերջո ընդգրկվեց աշխարհի ամենաազդեցիկ ծովահենների ցուցակում:  
 
10. Բարդուղիմեոս Ռոբերթս


Տխրահռչակ, միևնույն ժամանակ խելացի ծովահենը կողոպտել է ավելի քան 400 նավ Կարիբյան ծովում, Աֆրիկայում և Ասիայում: Նա երիտասարդ էր, երբ նավի ղեկավարությունն իր ուսերին դրվեց, քանի որ նավապետ Հոուել Դեյվիսը մահացել էր:
Նա համարձակ էր և սառնարյուն: Կողոպտել է ավելի քան 20 նավ: Գրավել էր Կարիբյան ամբողջ տարածաշրջանը և Վեստ Ինդիան: Սպանվել է 1722 թվականին: Համարձակ ծովահենի համբավը նրան հայտնի է դարձրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել