Առհասարակ ես միշտ խուսափում եմ պետական ատյանների հետ շփում ունենալ, հատկապես մայրաքաղաքում, չեմ ուզում ամբողջովին հիասթափվել... : Այսօր ամբողջ օրս անցավ Երևանի տարբեր ծայրերում գտնվող մաքսատներում: Ափսոս էր օրս, բազում գործեր հետաձգվեց: 

Լոս-Անջելոսից մի խումբ հայ ուսանողներ, Գյումրու անօթևան ընտանիքների երեխաների համար օգտագործված հագուստ և խաղալիքներ էին ուղարկել՝ իմ անունով: Ամերիկայից կա մի ծառայություն, որը բեռները բերում հասցնում է մեր գրասենյակ առանց որևիցե խոչընդոտի: Սակայն երիտասարդները այդ ծառայության միջոցով չէին ուղարկել: Ինչևիցե, գնացել էի բեռի հետևից: Պարզվեց «անլուրջ բեռի» երեսը նույնիսկ բրոքերները չեն նայում: Իսկ Արարատյան մաքսատանը բացատրեցին, որ 200 հազար դրամից էլ ավել մուծում եմ անելու, ինչպես նաև կրկին գնալու եմ այն մաքսատունը, որտեղից նոր էի ուղարկել, ինչ որ ցուցակների հետևից: Իսկ 5 արկղ օգտագործված հագուստի և խաղալիքների համար մոտ 250 հազար դրամ, գումարած այլ ծախսեր և չարչարանքներս: Այդ իսկ պատճառով որոշեցի վաղը և ետ գրավոր դիմել մաքսայինի պաշտոնյաներին, մասնավորապես ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին և հրաժարվել ուղարկված բեռից, այն թողնելով պետության հայեցողությանը: Այնուամենայնիվ՝ հայցում եմ բեռն ուղարկող երիտասարդների ներողամտությունը; Խոստանում եմ, տասնապատիկը կանեմ անօթևան ընտանիքների երեխաների համար: Իդեպ նման վիճակում ենք հայտնվել նաև փոստի միջոցով ուղարկված ծանրոցների ստանալու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել