Razm.info-ն գրում է.

Razm.info-ի թղթակից Նարինե Վարդանյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում և զրուցել զինծառայողների հետ։ Պատմություններ առաջնագծից՝ թիկունքի համար։

Կրտսեր սերժանտ Արթուր Առաքելյանը

Կրտսեր սերժանտ Արթուր Առաքելյանը

Կրտսեր սերժանտ Արթուր Առաքելյանը Ալիկի ընկերն է: Մասնագիտությամբ կապավոր է: Ծառայության ավարտին մնացել է մոտ կես տարի: Արթուրը նույնպես Արմավիրի մարզից է, բայց արդեն՝ Էջմիածին քաղաքից:

Արթուրի հետ զրույցս զորամասի մասին հարցով եմ սկսում՝ «Գիտե՞ս՝ ում ստեղծած…»։ Չի թողնում շարունակեմ. «Գիտեմ, Ավոյի»:

Ասում է՝ բոլորը գիտեն նրան, այստեղ բոլորի համար է օրինակ Մոնթեն:
«Ի դեպ, մեր դիրքերն էսքան լավն են, որովհետև Մոնթեի գծած դիրքերն են», — ասում է նա:

Արթուրը պատմում է, թե ինչքան ոգևորված են իրենց կողքին 90-ականների պատերազմում կռված ազատամարտիկների տեսնելուց: «Անկախ քեզնից ավելի ուժեղ ես քեզ զգում: Ավելի պարտավորված իրենց ու քո առաջ: Իրենց հետ դիրք պահելն ուրիշ բան է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել