Razm.info-ն գրում է.

Razm.info-ի թղթակից Նարինե Վարդանյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում և զրուցել զինծառայողների հետ։ Պատմություններ առաջնագծից՝ թիկունքի համար։

Սերժանտ Ալիկ Գրիգորյան

Սերժանտ Ալիկ Գրիգորյան

ՊԲ այդ ուղղության զորամասերից մեկի դիրքերում ևս ոչ մի օր հանգիստ չի եղել այս ընթացքում, բայց, ինչպես տղաներն են ասում՝ «այս դիրքերն օրհնված են»:

«Ամենից շատ կրակելու հրամանի եմ սպասում». Սերժանտ Գրիգորյան

19-ամյա ականանետորդ Ալիկ Գրիգորյանն Արմավիր քաղաքից է, արդեն 21 ամսվա ծառայող է, ժամկետային ծառայության է եկել Ռուսաստանի Դաշնությունից:
Սերժանտ Գրիգորյանը ականանետով հակառակորդի ենթակառուցվածք է վերացրել:

«Ականանետի սերժանտ եմ, հաշվարկի հրամանատար: Խրախուսվել եմ հակառակորդին «վնաս» հասցնելու համար. վերացրել ենք հակառակորդի ենթակառուցվածքներից»:
«Ամսի 2-ից սկսած ականանետից հեռու չեմ գնում: Հիմա էլ շտապում եմ «տեղս»»:

Խնձորներ դիրքերում

Հարցին, թե ծառայության այս փուլում ինչի է ամենից շատ սպասում, Ալիկը պատասխանում է. «Հրամանի: Ամենից շատ կրակելու հրամանի եմ սպասում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել