Տարբեր կողմերիս հասնող հարվածներին լուռ դիմանալը հեշտ չէ, բայց դրան սովորել կարելի է: Դե հասկանում եմ, որ միշտ կարելի է լինել ականջահաճո խոսք ասող, կամ ձևավորել իմիջ՝ դե որ քրֆող է, կարելի ապրել հաշվարկով ու հեռու խաղալ խնդիրներից: Բայց արդյո՞ք դա ազնիվ է, քան խնդիրներ բարձրացնել, որոնք անսովորեն են, տարբեր են, այլ են, բայց իրական են:

Ես մի բանում համոզված եմ՝ մեր բոլոր անմահացած հերոսները չեն վախեցել նայել մահվան աչքերին և մահը իրենց մեջ վախ չի տեսել: Իրենք ամեն ինչ գիտակցելով են արել, կյանքի գնով պաշտպանել հայրենիքը, որ նոր կյանք ծնվի, մեծանա, պաշտպանի, արարի: Դա արվել է նոր կյանքի համար: Դա է անմահությունը: Իրենց պապերը և հայրերը իրենց համար էին այդ սխրանքն արել, իսկ իրե՞նք ում համար: Իրենց, պապերի՞: Ո՛չ, նոր կյանքի համար:

Հավատում եմ, որ անելիք ունենք, ու կփորձեմ շարունակել կանգուն մնալ հարվածներին դիմակայելիս:

Դուխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել