Մեծ Բրիտանիայի դեսպանն արձագանքում է Աշոտյանին. Ինձ դուր եկավ Չերչիլի ցիտատըՇնորհակալություն իմ բլոգի բոլոր արձագանքների և մեկնաբանությունների համար` թե՛ դրական և թե՛ բացասական: Բլոգը և՛ շեշտադրում է համատեղ այն մեծ աշխատանքը, որ իրականացրել ենք Հայաստանում 2012 –ին ու այս տարի էլ շարունակելու ենք` քաղաքականության, տնտեսության և առևտրի, ռազմական, մշակութային ու կրթական ոլորտներում, և՛ ներառում է ընտրություններին առնչվող որոշ հարցերի ուսումնասիրություն՝ ներառյալ այն հարցերը, որ Հայաստանի գործընկերներն են տալիս` տարբեր մասնակիցների հետ հանդիպելիս և ընտրապայքարին հետևելիս: Նախագահ Սերժ Սարգսյանն ինքը հետաքրքիր դիտարկում ներկայացրեց Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում. «Իհարկե, ընտրությունները մենք մեզ համար ենք անցկացնում, բայց մենք գործում ենք միջազգային հանրության տիրույթում, եւ շատ ցանկալի ու նույնիսկ անհրաժեշտ պահանջ է, որպեսզի այդ հանրության անդամները քեզ համարեն իրենցից մեկը»: Կարծում եմ` այստեղ ամեն ինչ շատ լավ ձևակերպված է: Մենք երկուստեք փորձում ենք ավելի լավ հասկանալ միմյանց տեսակետները, նպատակով, որ խորացնենք մեր ընդհանուր արժեքները և ընդհանուր ընկալումները: Այդ ոգուն համապատասխան` շարունակեք ազատորեն կիսել ձեր տեսակետները: Ինձ դուր եկավ Չերչիլի ցիտատը` լավատեսը հնարավորություն է որոնում: Հենց այդ միտումն է ինձ մղում շարունակաբար որոնել ու քաջալերել ՄԹ-ի ու Հայաստանի միջև ավելի սերտ կապեր:


Քեթի Լիչ
ՄԹ դեսպան

Թեմայի շուրջ Աշոտյանի գրառումը տես այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել